«Թեղուտ» ՓԲ ընկերությանը հիմնադրվել է 2006 թվականին: Նախագծային և շինարարական ծավալուն աշխատանքներից հետո այն շահագործվել է 2014 դեկտեմբերի 20-ին: Արտադրական ծավալների հիման վրա, շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում այն դարձել է ՀՀ-ում գործող պղնձի երկրորդ խոշորագույն հանքավայրը՝ էապես նպաստելով ինչպես ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Վալլեքս Ընկերությունների խմբի մաս, որն  արտադրական և գիտատեխնիկական ակտիվներով ապահովում է ոչ միայն պղնձի և մոլիբդենի խտնայութերի արտարդրությունը՝ այլև իրականացնում է պղնձի արտադրության գրեթե ամբողջական փուլը՝ հանքաքարի վերամշակումից մինչեւ սև պղնձի արտադրություն և վաճառք:

«Թեղուտ» ՓԲ Ընկերության արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան կտրվածքով արտադրել ավելի քան 100.000 տոննա պղնձի, և ավելի քան 1.000 տոննա մոլիբդենի խտանյութ:

«Թեղուտ» ՓԲ Ընկերության նպատակն է լինել ՀՀ-ում հանքային արդյունաբերության բնագավառում օրինակելի ընկերություն թե արտադրական, թե սոցիալական-տնտեսական և թե իր կարևորագույն ռեսուրսի՝ մարդկային ներուժի զարգացման բնագավառում:

«Թեղուտ» ՓԲ Ընկերությունը որդեգրել է լավագույն լուծումները ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ բնապահպանական անվտանգության առումով: Մենք հպարտորեն մասնակցում ենք նաև մեր հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը` մեծ դրական ազդակ տալով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական և դեմոգրաֆիական խնդիրների լուծմանը: