«Վալլեքս» խմբի ընկերությունների երկրաբանահետախուզական ծառայության պետ,
«Թեղուտ» ՓԲԸ լեռնահանքային վարչության պետ


Ծնվել է 1956թ.: 1978թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 1978թ. հոկտեմբերից աշխատել է Հայաստանի երկրաբանական վարչության Փամբակի (Մարգահովտի) արշավախմբում որպես երկրաբան, ավագ երկրաբան, խմբի գլխավոր ինժեներ, խմբի պետ, արշավախմբի պետ: 1998-2001թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի նախարարության երկրաբանության վարչությունում որպես գլխավոր ինժեներ, գլխավոր երկրաբան, վարչության պետ: 2001թ. աշխատում է «Վալլեքս» ընկերությունների խմբում որպես երկրաբանահետախուզական ծառայության պետ:
Ամուսանացած է, ունի երկու որդի: