Հասարակական ծառատունկ Թեղուտում
03.09.2013
2010 թ. մայիսի 1-2-ը «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­կան հերթական շրջայցը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում և ծա­ռա­տունկ` հարակից տա­րածքներում:
Սոճիների պուրակ Թեղուտում
03.09.2013
2010 թ. նոյեմբերի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հա­րա­կից տա­րածքներում: Ծառատունկին մասնակցեց ավե­լի քան 130 մարդ. ներգրավված էին ՀՀ առա­ջա­տար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազ­մա­կերպությունների ներկայա­ցուցիչ­ներ, անվանի մտավորականներ:
Տեղեկատվություն
05.07.2013
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ 2013 թ. հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր: Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարությունն իրականացվում է անընդմեջ տեխնոլոգիաներով՝ առանց դադարների:
Նախորդ     1 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29     Next