Դեկտեմբերի 26-ին Թեղուտ ՓԲԸ աշխատակիցներն այցելեցին Շնող և Թեղուտ համայնքների մանկապարտեզներ, շնորհավորեցին փոքրիկների գալիք ամանորը և մատուցեցին նվերներ:

Նույն օրը, երեկոյան Թեղուտ ՓԲԸ տարածքի բացօթյա հրապարակում հյուրընկալվեցին Թեղուտ և Շնող համայնքների կրտսեր դպրոցականները` ամանորյա տոնական միջոցառման: Դպրոցականներին այցելության էին եկել ծաղրածուներ և սիրված հեքիաթների հերոսներ, տոնն ուղեկցվեց պարային ծրագրով: Երեխաներին սպասվում էր հյուրասիրություն և անակընկալներ Ձմեռ Պապի ու Ձյունանուշի կողմից:

Լուսաբանում Անկյուն+3 հեռուստաընկերություն