«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տանը տեղի կունենան «Թեղուտ» ՓԲԸ կողմից ներկայացված «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնում մինչև 15 մլն. տ/տարի» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները (երկրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), Թեղուտի համայնքապետարանում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտաս 29, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68), ինչպես նաև հետևյալ հղումով: