«Թեղուտ» ՓԲ ընկերությունը Շնող համայքնի մանկապարտեզի վերանորոգման և բարեկարգման համար հատկացրել է 5 000 000 ՀՀ դրամ: 2016թ. դեկտեմբեր ամսից արդեն սկսված են մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Շենքի վերանորոգումից բացի «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև մանկապարտեզի բակի բարեկարգման և նոր խաղասարքերի տեղադրման գործընթացին:

Մանկապարտեզ այժմ հաճախում է շուրջ 80 երեխա: Մանկապարտեզի անձնակազմն ու երեխաների ծնողներն անհամբերությամբ սպասում են վերանորոգման աշխատանքների ավարտին:

Լուսաբանում` Անկյուն + 3 հեռուստաընկերություն