«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի, ով զուգահեռաբար կկատարի քարտուղարի պարտականությունները:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները.

  • ամենօրյա գրասենյակային գործառնություններ` մասնավորապես խմբի ընկերությունների նախագահին և վարչակազմին առնչվող գործընթացներ;
  • սերտ գործակցություն գործառնական բաժնի հետ տեղեկատվական հոսքի և գործելակերպի ձևավորման և ստանդարտացման նպատակով;
  • նամակների, պայմանագրերի, հրամանների և այլ փաստաթղթերի փաստաթղթավարություն;
  • ընկերության կողմից որդեգրված փաստաթղթաշրջանառության և տեղեկատվական հոսքի վերաբերյալ ցուցումների պահանջների կիրառում;
  • այլ համապատասխան հանձնարարությունների կատարում` ըստ պահանջի:

Աշխատակցին ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
  • տիրապետում MS Office փաթեթին (MS Word և MS Excel ծրագրերի գերազանց իմացություն);
  • նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է;
  • գրավոր խոսքի և հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ, ինքնուրույն մտածելու կարողություններ;
  • լարված պայմաններում աշխատելու ունակություն, ինչպես նաև տեղեկատվության գաղտնիության պահպանման ունակություն:


Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. փոստի հասցեով՝ «Առարկան (Subject)» տողում նշելով «Ադմինիստրատիվ օգնական»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` 24.03.2017թ.