«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում գեոտեխնիկ, գեոմեխանիկ, քիմիկ-էկոլոգ և հիդրո ճարտարագետների:

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • Գրունտների գեոտեխնիկական հետազոտություններ (գեոտեխնիկ, գեոմեխանիկ);
  • Հարստացուցիչ ֆաբրիկայի հանքապոչերի և գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների որոշում (գեոտեխնիկ, գեոմեխանիկ);
  • Մակերևույթային և ստորգետնյա ջրերի մոնիտորինգ (քիմիկ, քիմիկ-էկոլոգ);
  • Հիդրոլոգիական չափումներ, մետեորոլոգիական և այլ չափիչ սարքերի տվյալների հավաքագրում;
  • Ստացված տվյալների ամփոփում և վերլուծություն:

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:
Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «GEO»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. մայիսի 19-ը: