«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության մասնագետի

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • աշխատանք անձնակազմի հետ՝ ձեռնարկության զարգացման ընդհանուր նպատակներին համապատասխան;
  • մասնակցություն ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժինների՝ պահանջվող մասնագիտությամբ և որակավորմամբ անձնակազմով համալրման աշխատանքներին;
  • աշխատակազմի վերապատրաստման գործընթացի վարում;
  • մասնակցություն աշխատողների աշխատանքային գործունեության, թափուր տեղերի համալրման համար մրցույթների, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գնահատման գործընթացներին;
  • աշխատողների աշխատանքային և անձնական հատկությունների, մասնագիտական աճով շահագրգռվածության հետ կապված հարցերի ուսումնասիրություն;
  • փորձաշրջանում գտնվող աշխատողների ադապտացման ծրագրերին մասնակցություն;
  • մասնակցություն կառուցվածքային ստորաբաժանման կոլեկտիվի սոցիալական զարգացման պլանավորմանը, աշխատանքային վիճաբանությունների և վեճերի լուծմանը;
  • մասնակցություն Մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը և կազմակերպմանը;
  • մասնակցություն Ընկերության կադրային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը;
  • մասնակցություն վերապատրաստման ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը, թիմի ձևավորմանը, անձնակազմի հավաստագրմանը, ինչպես նաև կազմակերպական զարգացմանը;
  • մասնակցություն մոտիվացիայի համակարգի զարգացմանն ու իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի նվիրվածության բարձրացմանը;
  • մասնակցություն Ընկերության մարդկային կապիտալի զարգացման մշակմանը:

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում:

- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն:

- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:


Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերենով կամ հայերենով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «HR manager»: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2560 հեռախոսահամարով:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. ապրիլի 21-ը: