«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում մեքենագետի:

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները ՝

  • իրականացնել սպասարկվող սարքավորման ախտորոշում և կանխարգելիչ ստուգումներ;
  • ապահովել սարքավորման աշխատանքը ընկերությունում;
  • կազմակերպել սարքավորման սպասարկումը իրականացնող աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված գործողություններ;
  • ապահովել աշխատանքի որակի վերահսկում;
  • ապահովել անվտանգ աշխատելու պայմաններ աշխատողների / աշխատանքն իրականացնողների համար;
  • մասնակցել սարքավորման մաշվածության ուսումնասիրմանը, պարապուրդի, վթարների հետաքննությանը;
  • ապահովել տեխնիկական պատրաստվածություն ստորգետնյա մեքենաների, օժանդակ սարքավորումների շահագործման համար;
  • մասնակցել նոր սարքավորման ընդունմանն ու շահագործմանը:

Պահանջվող որակավորումներ`

Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում:
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն:
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) անգլերեն կամ հայերեն լեզվով ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Mechanic»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. օգոստոսի 11-ը: