«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավագ ֆինանսական վերլուծաբանի:

Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները՝

  • պատրաստել պարբերական զեկույցներ փաստացի ծախսերի վերաբերյալ;
  • իրականացնել փաստացի արդյունքների և բյուջեի ու կանխատեսումների համեմատական մոնիթորինգ` կազմելով համապատասխան վերլուծություն և կանխատեսումներ;
  • պատրաստել շաբաթական, ամսական և եռամսյակային վերլուծական հաշվետվություններ և ներկայացնել ղեկավար անձնակազմին՝ ներառյալ տվյալների հավաքագրում, պատրաստում և ստուգում;
  • աջակցել ֆինանսական մոդելների և հաշվետվությունների թարմացման և զարգացման գործընթացներին;
  • վերահսկել Ընկերության կապիտալ ծախսերի հաշվառում;
  • վերահսկել կապիտալ նախագծերի համապատասխանությունը հաստատված բյուջեի և նկարագրության հետ;
  • մասնակցել կառավարչական հաշվառման համակարգի զարգացման և խմբի ընկերություններում դրանց կիրառման աշխատանքներին;
  • պատրաստել պրեզենտացիաներ՝ ղեկավարի ցուցումով:

Պահանջվող որակավորումներ`

  • բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտում (բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճանը ցանկալի է);
  • ACCA-ի որակավորումը կդիտվի որպես առավելություն;
  • IFRS ստանդարտների իմացություն և տվյալ ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվություն կազմելու փորձ;
  • կառավարչական հաշվառման սկզբունքների, ֆինանսական վերլուծությունների և կորպորատիվ բյուջետավորման իմացություն;
  • նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ, 4 խոշոր աուդիտորական ընկերություններից մեկում աշխատանքային փորձը նախընտրելի է;
  • Microsoft office փաթեթի գերազանց իմացություն;
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
  • գերազանց հաղորդակցման հմտություններ;
  • միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
  • մասնագիտական էթիկայի իմացություն, ցուցաբերված ճկունություն, պրեզենտացիոն հմտություններ;
  • բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

Այլ պայմաններ՝

- Փորձաշրջանի ընթացքում «Թեղուտ» ՓԲ ընկերության համապատասխան անձանակազմի կողմից կապահովվի տեղում նախնական ուսուցում
- «Թեղուտ» ՓԲ ընկերությունում կամ «Վալլեքս» խմբի այլ ընկերությունում նախկինում աշխատանքի դրական փորձն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն
- Ընկերությունը աշխատակցին ապահովում է պատշաճ աշխատանքային պայմաններով, կացարանով և սննդով:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ռուսերեն կամ հայերեն լեզվով ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Senior Financial Analyst»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. օգոստոսի 31-ը: